ՊՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ աջակցելու պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:

«Հրապարակ»-ը գրել էր, որ ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը»,- հայտնել էր կայքը:

--00—ԼՄ