«Հրապարակ». Նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ֆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ, ով նաեւ իր ընկերն է։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է․ «Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»:

ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը տապալելու` Փելոսիի եւ Սիմոնյանի ասուլիսի ժամանակ սինխրոն թարգմանության համակարգի խափանման համար: Նկատենք, որ այս նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ, եւ համացանցը երկար ու վրդովված չքննարկեր այն փաստը, որ նման բարձրաստիճան հյուրի այցը պատշաճ չի կազմակերպվել, իսկ Նարիբեկյանն էլ ասուլիսի ժամանակ եկել փակել է ԱՄՆ դեսպանի տեսադաշտը` կանգնելով ասուլիս տվողների անմիջապես ետեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ