Սերժ Սարգսյանն ուներ հնարավորություն՝ չէր առաջադրվի վարչապետ, և կգցեր Արցախի հարցը հաջորդի գրպանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

dfn.thumb_.jpg

Եթե Սերժը չուզենար լուծել Ղարաբաղի հարցը, 2018-ին չէր առաջադրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

«Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո:

Մեր բոլոր թերություններով հանդերձ Արցախը հայկական էր, երկրորդ հայկական պետությունը ՝ 12.000 քառ կմ-ով և մենք մտածում էինք, որ այո, մենք կարող էինք շարունակ պահել այնպիսի բնագծեր, որոնք հայկական դիվանագիտությանը թույլ կտան բանակցային սեղանի շուրջ հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորմանը:

Դրանով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի առաջադրումը 2018-ի ապրիլին:

Հայաստանը հստակ իր կարմիր գծերը կառուցել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման շուրջ:

Սա էր կարմիր գիծը, որ երբեք, ոչ մի նախագահ, մինչ Նիկոլ Փաշինյանը, հետքայլ չի արել:

Մինչ 2018 թվականը Հայաստանը համարվում էր բանակցային գործընթացի կոնստրուկտիվ կողմ, հետևապես ՝ Ադրբեջանին պատժում էին:

Սերժ Սարգսյանն անձամբ գնում էր Կազանյան փաստաթղթի ստորագրման ՝ դա պատասխանատվության և բեռը կրելու ապացույց է:

2016-ին Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հիմնավորեց դա, ո՞վ սկսեց դավաճանի պիտակ կպցնել նրան, ո՞վ կտրեց հատվածը, դարձրեց դրոշակ:

Եթե Սերժ Սարգսյանը չունենար խիզախություն՝ մտնելու բեռի տակ, նա կգնա՞ր Կազանյան փաստաթղթի ստորագրմանը, որը անձամբ Նիկոլ Փաշինյանն է ԱԺ ամբիոնից համարել այս ընթացքում երբևէ բանակցված լավագույն փաստաթուղթը:

Սերժ Սարգսյանը 2014-ին ասել էր՝ չի հավակնում դառնալ վարչապետ:

Որոշ շրջանակներ շահարկում են՝ Արցախի հարցը գցեց Նիկոլի «ջեբը», եթե Սերժ Սարգսյանը Արցախի հարցով խուսափում էր պատասխանատվությունից կամ պետք է այդ հարցը մեկի «ջեբը» գցեր, ավելի հարմար պա՞հ. նրա պաշտոնավարումն ավարտվում էր՝ կհեռանար:

Սերժ Սարգսյանն ուներ այդ հնարավորությունը՝ չէր առաջադրվի որպես վարչապետ և կգցեր Արցախի հարցը ցանկացած հաջորդի գրպանը:

Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ՝ Արցախն էր»,-գրել է Աշոտյանը:

--00—ԶՀ

 

 

 

 

Տեսանյութեր