ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

f632de737a1f64_632de737a1fa4.thumb_.jpg

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով ՀՀ նախկին նախագահներ Լևոն-Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի մասնակցությամբ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։

«Հայաստանի և Արցախի վիճակն այնքան ծանր է, որ ՀՀ երեք նախկին նախագահները, երրորդ անգամ իրենց բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ թողնելով, փորձում են ազգային միասնության ուղերձ հղել հայ հասարակությանը:

Առաջինը 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երկրորդը ՝ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, և սա երրորդ հանդիպումն էր:

Մենք, որպես ժողովուրդ, այլևս նահանջելու տեղ չունենք և հուսանք, որ այս անգամ հանդիպումն իր նպատակին կհասնի»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԶՀ

 

 

 

 

Տեսանյութեր