Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ցդ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Առցանց նիստին մասնակցել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Ալեքսեյ Սանդիկովը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ  Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած պաշտպանության ոլորտին վերաբերող մոդելային փաստաթղթերի նախագծերը:

--00—ԻԴ

Տեսանյութեր