«Մուրացան»-ում նորածին է մահացել. հայրը հայտնել է, որ դին թղթյա տուփով տեղափոխել են դիահերձարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչը՝ 44-ամյա Ռոմիկ Դ.-ից. նա հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ.-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։ 

Ռոմիկ Դ.-ն հայտնել է նաև, որ իր նորածինը մահացել է բժիշկ Մերի Խաչատրյանի և բժշկական անձնակազմի՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ 

Դեպքի փաստով նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

--00—ԼՄ