Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետի առանձին հանդիպում չի եղել, այլ կարճ շփում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

4

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովի առանձին հանդիպում չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ  երկու երկրների փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Յագուբ Էյուբովը։

--00—ԻԴ

Տեսանյութեր