Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News           

․

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից։

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել էր ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ըստ շրջանառվող լուրերի՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, որը, սակայն դեռևս շարունակում է պաշտոնավարել։

Գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Սրբուհի Գալեյանը, ըստ շրջանառվող լուրերի, կշարունակեն պաշտոնավարել։

--00--ԱՀ

Տեսանյութեր