22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է ձիուն, արգելապատնեշին և ընկել ձորը, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 22-ամյա Շիրազ Հ.-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ.-ն, ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ.-ն, 16-ամյա Մերի Գ.-ն, 8-ամյա Վարդուհի Գ.-ն և ՌԴ քաղաքացին՝ 24-ամյա Արտակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։

Վթարի փաստով Ա. Մխեյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ովքեր Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։  

--00—ԼՄ