«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով կալանավորված 3 անձանցից 1-ն ազատ է արձակվել, հարցաքննվել է 130 անձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News      

Սուր

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ: Այս մասին 24News-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Տուժող է ճանաչվել 90 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35-ը` ֆինանսական: Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա նրանցից մեկը դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել»,- ասաց Թադեւոսյանը։

Հարցին, թե քամու պատճառով «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող վթարային շենքի քանդման դեպքի վերաբերյալ գործողություններ իրականացվե՞լ են և արդյոք հարցաքննված անձինք կա՞ն, Թադևոսյանը պատասխանեց, որ 142 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է վարույթ ընդունվել, եթե հարկ լինի, հարցաքննություններ ևս կլինի:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր