Թշնամին կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ընթանում է փոխհրաձգություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սահման

Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»,-նշել է նա:

--00--ԱՀ