Արարատում բախվել են Opel Zafira ու իրանական համարանիշով բեռնատարը. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80–րդ կմ հատվածում բախվել են Opel Zafira և իրանական համարանիշներով International մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00—ԼՄ