Իրանը նախազգուշացնում է՝ ՀՀ-ն կարող է դառնալ բախման թատերաբեմ․ Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

Իրանը նախազգուշացնում է՝ ՀՀ-ն կարող է դառնալ բախման թատերաբեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, Հայաստանն իրոք կարող է Սիրիայի փոխակերպվել, երբ նրա տարածքում իրենց հարցերը կլուծեն համաշխարհային և տարածաշրջանային խաղացողները։ Փորձագետի պնդմամբ, հայ-ադրբեջանական վերջին ռազմական գործողությունները դադարեցվել են Ռուսաստանի աջակցությամբ, նա նաև մատնանշեց այն փաստը, որ դա արձանագրել է մոլորակի ամենաիրազեկված մարդկանցից մեկը՝ Հռոմի պապը։

--00—ԱՊ

Տեսանյութեր