Փրկարարները մարել են Արմաշ գյուղում բռնկված տան հրդեհը․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

գգ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմաշ գյուղի Հարեյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել` 14:31-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), խոհանոցը (մոտ 10 քմ) և սանհանգույցը (մոտ 4 քմ):

--00—ԻԴ

Տեսանյութեր