Երևանում փոշեփոթորիկի հետևանքով փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ,
◾️ Շենգավիթում՝ 8․4 անգամ,
◾️ Նոր Նորքում՝ 12 անգամ։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում սեպտեմբերի 20-ին։

--00—ԼՄ