Կցորդիչի վրայից հիդրոմուրճն ընկել, բախվել է Ford Transit-ին ու Toyota-ին, որոնք բախվել են քարերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

11

Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմանում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Iveco մակնիշի բեռնատարի կցորդիչի վրա տեղադրված հիդրոմուրճն ընկել և վնասել է Toyot Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:  

Ըստ աղբյուրի՝ հիդրոմուրճի ընկնելու հետևանքով Ford-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ 

Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ 

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Աշտարակի բաժնից ահազանգ է ստացվել, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի տարածքում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

--00—ԼՄ

Տեսանյութեր