Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

,

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթի՝ մածուն և պանիր արտադրատեսակների, կասեցումը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

--00--ԱՀ