Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ պետբյուջեի հաշվին մեկնել Նյու Յորք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

տ

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ պետք է նաեւ ելույթ ունենա:

Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում ընդգրկված է 12 անձ:

Փաշինյանից բացի ՀՀ պետբյուջեի հաշվին գործուղման են մեկնել նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ վարչապետի աշխատակազմից 8 անձ՝ արարողակարգի պատասխանատու, արտաքին կապերի վարչության պ-ետ, օպերատոր, լուսանկարիչ եւ այլք:

--00—ԻԴ