25-ամյա տղան ծնողների սենյակից գումար է գողացել, հետո ահազանգել է,թե մորուքով մարդ է մտել իրենց տուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի 25-ամյա բնակիչ Արթուր Ռ-ից, ով հայտնել է, որ մորուքով անհայտ անձը մտել է իրենց տուն, դանակ քաշել իր վրա, ապա պահանջել գումար, որից հետո վախեցնելով իրեն՝ հափշտակել է տանը եղած 2000 ԱՄն դոլար գումարն ու դիմել փախուստի՝ վնասելով նաև իր ձեռքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում, այն բեմականացված է եղել, ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել։

Արդեն փաստերի ճնշման տակ Արթուր Ռ-ն խոստովանել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում իր ծնողների ննջասենյակից պարբերապաբար վերցրել է այնտեղ եղած ընդհանուր՝ 1600 ԱՄն դոլարն ու վախենալով, որ այդ մասին ուշ թե շուտ ծնողները կիմանան, նա ահազանգել է ոստիկանություն և կատարել սուտ մատնություն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00--ԱՀ