Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» մնայուն խաղաղության պատմական շանս է տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև հայկական թեմային։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Էրդողանը ու զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։

«Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա եթե անգամ ստվեր են գցել, միևնույն է, հավատում ենք, որ  2 երկրների միջև հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է։

Տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք անմիջականորեն հետաքրքրում են նաև մեր երկրին, ամենակարճ ժամանակում բացելը կլինի մի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից։

--00--ՀԱ