«1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների»․ թուրք հաղորդավար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

edb4f335-d321-43e0-8a66-3245df7e234f.jpg

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ, գրում է Ermenihaber.am-ը։

Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։

Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։

«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Էլ չասած որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։
--00—ԶՀ

 

 

 

 

Տեսանյութեր