Հայրենիքի պաշտպանության համար անմահացել է Մասիսի Նորաբաց գյուղի բնակիչ Գառնիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Մասիսի քաղաքապետարանից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար անմահացել է Նորաբաց գյուղի բնակիչ Գառնիկ Բագրատի Հարությունյանը.

«Ցավով տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության համար անմահացել է Մասիս համայնքի Նորաբաց գյուղի սիրելի զավակ Գառնիկ Բագրատի Հարությունյանը:

Գ. Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հարազատ Նորաբացում:
Փառք ու խոնարհում...»,-ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ