«Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու»․ Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Arsen-Julfalakyan-6 (1).jpg

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինա՞կ ենք, թե՞ ոչ: 2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը երեկ Եռաբլուրում…), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է, թե վատը՝ դա ուրիշ թեմա է…) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:

Էլ չասեմ այն տխմար խինդը, որն առաջացել էր, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարին մերժել էին ԱՄՆ վիզա տրամադրել՝ ՄԱԿ նիստերին մասնակցության համար, հետո էլ ինքնաթիռի տոմսերի գներ, մոբիլիզացիա և այլն…

Ի դեպ, Լավրովն հենց հիմա Նյու Յորքում է, ռուսական անձնագրով էլ կարող ես 110-ից ավել երկիր գնալ առանց վիզայի…

Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու:

Հ.Գ. Իսկապես չեմ հասկանում, ի՞նչ ենք ուզում. խաղաղությո՞ւն, խոհեմությո՞ւն, թե՞ ամբողջ աշխարհում պատերազմ բռնկվի, որ հետո հիմնավորենք մեր ոչնչությունը»:

--00—ԶՀ

 

 

 

 

Տեսանյութեր