Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

սահման

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

--00--ԱՀ