Թաթոյանը կազմակերպություն է ստեղծում. հիմնական ֆինանսավորումը գալիս է Սփյուռքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանրային ակտիվությամբ զբաղվելու համար հիմնադրել է նոր կազմակերպություն՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։ Այս մասին ինքը՝ Թաթոյանը, հայտարարել է երեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Ինչպես նա է նշել, հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, 
գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը,  հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր