Էրդողանն ու Ղարիբաշվիլին Նյու Յորքում ընդգծել են խաղաղության կարևորությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

էրդողան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերն ընդգծել են խաղաղության կարևորությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Նրանք ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարատև բարգավաճման ապահովման համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրին, որը ձեռք է բերվել 2021 թ. աշնանը Վրաստանի միջնորդությամբ։ Այն ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին էր հանձնել երկրում կալանավորված 15 հայ զինվորականի՝ Աղդամի շրջանի ականադաշտերի քարտեզների դիմաց։

«Նշվել է, որ տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման համար կարեւոր է նաեւ Վրաստանի և Թուրքիայի միջեւ բոլոր ուղղություններով  արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։

--00—ԼՄ

Տեսանյութեր