ԱՄՆ-ն ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, հետո եկեք, խոսենք. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News  

 ԱՄՆ-ն ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, հետո եկեք, խոսենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանի համոզմամբ, խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան չափազանց կարևոր նշանակություն ուներ, այն աջակցություն էր ծանր վիճակում գտնվող Հայաստանի համար։ Փորձագետի կարծիքով, ներկայումս գլոբալ առումով դժվար թե ԱՄՆ-ը կարողանա անվտանգային երաշխիքներ տալ, չափազանցություն կլինի խոսել նաև ռազմական աջակցության մասին, քանի որ ԱՄՆ-ը զենք չի վաճառում այն երկրներին, որոնք կոնֆլիկտի մեջ են գտնվում, եթե, իհարկե, այդ տարածաշրջանում չունի ռազմավարական շահեր։

   --00—ԱՊ