Ամոթ չի՞ մեզ. այն ժամանակ ադրբեջանցիները Ջերմուկից ոչ թե 10 կմ, այլ տասը անգամ ավելի հեռու էին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News  

«Ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած»։ Այս մասին նշել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021 թվականին Ջերմուկում տեղի ունեցած քննարկման ընթացքում։

«Երբ որ մենք փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, այդ թվում` Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Պաշտպանության բանակում, ծառայելով Ղարաբաղում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի սահմանները, պաշտպանում են նաև Հայաստանի սահմանները...

Հիմա վստահ եմ` դուք բոլորդ էլ դրանում համոզվել եք. սյունեցիներն ավելի շատ են համոզվել, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել:

Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր:

Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած:

ք. Ջերմուկ

6 հունիսի 2021թ.»

 

 --00—ԱՊ

Տեսանյութեր