Նա ՌԴ-ին և Թեհրանին մեսիջներ էր ուղարկում, տարածաշրջանը պատրաստվում է պատերազմի, թիրախում Իրանն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աբտ

«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է․ 

«Հիշում ե՞ք «ավտորիտար վարչակարգ» Իրանի մասին 2018 թ. համբակների այս իշխանության լեզվական «վրիպումը» ԱԺ ամբիոնից։ Դե գոնե հիմա՛ հասկացեք, որ ամբողջ տարածաշրջանը վաղուց պատրաստվում է մեծ պատերազմի և թիրախում Իրանն է, նրա միջուկային ծրագրի տապալումը, Իսրայելի ազդեցության մեծացումն ու Ռուսաստանի նահանջը։ ադրբեջանն էլ է վատ դրության մեջ ու վայրկյան առաջ թուրքիայի հետ ցամաքային կապ է ուզում ստեղծել՝ Հայաստանի ծախու իշխանության ջանքերով։

Նենսի Փելոսիի արցունքներին, անմոռուկ դնելուն, լայնեզր ժպիտով ոչինչ չասող խոսքերին, սուտ ժողովրդավարության նարրատիվին քաղաքական աստառ տվողը նվազագույնը տկարամիտ է, քաղաքականապես տհաս։ Թարկե՛ք թարգմանության ու տեխնիկական սխալները քննարկել։ Զրո բովանդակություն։ Նա եկել էր Երեւանից Մոսկվային ու Թեհրանին հստակ մեսիջներ ուղարկելու։ ԱՄՆ-ը անվտանգային ոչ մի երաշխիք չունի ու չի էլ ունենա։

Մտածեք, որ մեծերը միայն ու միայն մեր զինվորի կյանքի գնով են իրենց շահը պաշտպանում։ Վոլոդինը բաքվում է, մտածե՛ք Արցախի ու Հայաստանին սպառնացող գոյութենական վտանգների մասին։ ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ այս պահին՝ քաղաքական լուրջ վտանգներ պարունակող անհեռատես քայլ է։ Պետք է լուրջ դիվանագիտական դեսանտ հայտագրել։ Թողե՛ք էմոցիաները ու լրջացեք։»

--00—ԱՊ