Եթե «Հայաստան» դաշինքը չբարձրանար հարթակ, ապա իշխանափոխություն կլիներ. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Եթե «Հայաստան» դաշինքը չբարձրանար հարթակ, ապա իշխանափոխություն կլիներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Պետրոսյանի համոզմամբ եթե ուզում ենք իշխանափոխություն լինի, ապա պետք է փոխենք ընդդիմությանը, այսինքն ընդդիմությունափոխություն անենք։ 

Ըստ Պետրոսյանի` ընդդիմությունը մսխեց իշխանափոխության գաղափարը և հենց այդ պատճառով էլ պետք է հեռանան։ 

Բանախոսի կարծիքով, քանի դեռ այս ընդդիմությունը կա, Փաշինյանին վտանգ չի սպառնում, նրանք նույն մեդալի տարբեր կողմերն են։

--00—ԼՄ