Հայաստանն այսօր դիմում է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Հայաստանն այսօր դիմում է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Սամվելյանը նշեց, որ Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է. «Ռասսայական խտրականության, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման եւ մի շարք այլ հիմքերով կներկայացվի դատարան»։

--00--ԱՀ