Բլինքենը Փաշինյանին հայտնել է,որ շարունակելու է անձամբ զբաղվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

​​Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ։

Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։

Նա հայտարարել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ճանապարհն է, և նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։

--00--ՀԱ