Քառօրյա պատերազմ՝ 75 զոհ, 2022 սեպտեմբերի 13-14-ի ագրեսիա՝ 105 զոհ (պաշտոնական, բայց կասկածելի թիվ)

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News           

աշ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քառօրյա պատերազմ, 02-05 ապրիլ, 2016

զոհեր՝ 75 հոգի 4 օրվա ընթացքում

տարածքային կորուստներ՝ 400 հեկտար

ռազմագերիներ՝ 0

անհետ կորածներ՝ 0

դիվանագիտական ճակատում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որ հետո Նիկոլը նվիրեց Ալիևին Դուշամբեում:

Հանրային ռեզոնանս՝ հետպատերազմյան շրջանում բազում կեղծիքներ, ստեր, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ: ՔՊ-ականների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը այդպես էլ չհաստատեց ոչ մի շահարկվող մեղադրանք:

Ադրբեջանի ագրեսիա, 13-14 սեպտեմբեր, 2022

զոհեր՝ 105 (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

տարածքային կորուստներ՝ 10 ք.կմ կամ 1000 հեկտար (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

ռազմագերիներ՝ 20 (խիստ նախնական)

անհետ կորածներ՝ տվյալները թաքցվում են

դիվանագիտական ճակատում՝ ոչ մի հայանպաստ պայմանավորվածություն»։

 --00—ԱՊ