Չեղարկել եմ Ադրբեջանում նախատեսված համերգը, ագրեսոր երկրները իմ համերգների համար հարթակ չեն

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News           

բա
 Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» պաշտոնական էջի միջոցով: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»:

   --00—ԱՊ