Սյունիքի,Գեղարքունիքի և Վայոց ձորի ուսուցիչները ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով  հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում:

Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով [email protected]  էլեկտրոնային  փոստի  հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն:

Ուսուցիչների կամավոր  ատեստավորումն իրականացվելու  է  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 881-Ա  հրամանի  համաձայն, որով  սահմանված են քննական կենտրոնները և քննությունների ժամանակացույցը (հղումն այստեղ):

Հիշեցնենք, որ  գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի պահանջի համաձայն:

--00--ԱՀ