Հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Թեհրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։ Այս մասին, ինչպես գրում է IRNA գործակալությունը, ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնելու խնդրի խաղաղ և քաղաքական ճանապարհով կարգավորելուն։

Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը մշտապես ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։

«Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա»,- ասել է նա։

--00--ԱՀ