Ցուցարարները փորձում են կոտրել ԱԺ դարպասները. լարված վիճակ ԱԺ-ի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ազգային ժողովի մոտ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան:

Ցուցարարները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց, հեռացնել ապաշնորհ իշխանություններին, քանի որ վերջիններս իրենց դավաճանական քայլերով կործանման են տանում Հայաստանը:

Բողոքի ցույցի մասնակիցների շրջանում իրավիճակը լարվեց, նրանք փորձում էին մուտք գործել խորհրդարանի շենք, ինչը կարժ ժամանակ անց կասեցվեց ակցիայի մասնակիցների մի մասի կողմից:

--00—ԱՊ