Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․Հնդկաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

գդֆ

Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին նշված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամա Բահչիի հայտարարությունում, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության՝ հնդկական կողմի դիրքորոշումն է, որ երկկողմանի վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական մեթոդներով ու երկխոսությամբ։

--00—ԻԴ