Աչքիս առաջ մի տան ու ավտոմեքենայի խփեցին, լավ է՝ տերը մեջը չէր․ Վերին Շորժայի ղեկավար

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News     

ՎՇ

      

Այս պահին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ կրակոցները դադարել են։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Երանոսյանն ասաց, որ քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի չափը կոնկրետ չի ճշտվել։

«Աչքիս առաջ մի տան խփեցին, մի 07 մակնիշի ավտոմեքենայի, լավ է՝ տերը մեջը չէր», - նշեց բնակավայրի վարչական ղեկավարը։

Վերին Շորժայի ղեկավարի խոսքերով, Ադրբեջանը կիրառում էր տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի։ Կանայք, երեխաները գյուղից տարհանվել են։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ