Իշխանասարի ուղղությամբ կրակոցներ չկան․ համայնքի ղեկավար

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News      

իշ

Իշխանասար լեռան ուղղությամբ ադրբեջանական կողմն առաջխաղացում չի ունեցել, այս պահին էլ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Պետրոսյանն ասաց, որ հակառակորդը 1 ժամից ավելի դադարեցրել է կրակը, իրավիճակը գյուղում հանգիստ է, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ