Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ մեր զինվորները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News           

Ն

 

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ մեր զինվորները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար։

«Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհվածներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել՝ ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Հայաստանն ունի ու կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև ու հայ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել  իր զավակների համար», - ասաց նա։

Այս պահի դրությամբ՝ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ Շարունակեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը։

«ՊՆ-ն, Գլխավոր շտաբը  գնահատում է իրավիճակը, կորուստները ու ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի», - ասաց վարչապետը։

   --00—ԱՊ