Իշխանասարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News    

       

ի

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի։ Այս մասին 24News-ին ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

Գյուղապետն ասաց, որ հրաձգությունն ընթանում է գյուղից բավականին վերեւ, գյուղում լսվում է հրետանու ձայնը, բնակչության տարհանում չի իրականացվում։

 

   Սերգեյ Առաքելյան

 

   --00—ԱՊ