Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության հետևանք են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ուղիղ․-ՄԻՊ-Արման-Թաթոյանի-մամուլի-ասուլիսը.jpeg

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի, այդ համայքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք:

 

Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել»,-գրել է Արման Թաթոյանը:



--00—ԶՀ