Քաջարան-Կապան ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23:09-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1990 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին։

Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00—ԼՄ