Ենոքավանի անտառում մոլորված Մարոկկոյի քաղաքացին հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:37-ին, ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:

--00—ԼՄ