Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է, նրանք կոնցեպտուալ կոնֆլիկտ չունեն. Սուրեն Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է, նրանք կոնցեպտուալ կոնֆլիկտ չունեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ 

Սուրենյանցի համոզմամբ, Սյունիքի վրա սև ամպեր կուտակվել են երկու մարդու պատճառով վարչապետ Փաշինյանի և երկրորդ նախագահ Քոչարյանի, նրանք են տարբեր ժամանակաշրջաններում հարցը օրակարգային դարձրել։ Իսկ ըստ Սուրենյանցի Զանգեզուրի միջանցքի կամ էլ ճանապարհի լինելիությունը անդառնալի է, այլևս ոչինչ չենք կարող փոխել։

Քաղաքագետի կարծիքով, դրա գոյությունը կասկածի տակ չի դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց, այնուամենայնիվ, ինքնիշխանության լրջագույն զիջում է։

--00--ԱՀ