Հայտնի է հայ հերոս զինվորի անունը, որը կանգնած է եղել ադրբեջանցի զինծառայողների շարասյան դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

335ffbba-b8f5-4cae-8e79-73e073dbb6fb.jpg

Հայտնի է դարձել հայ հերոս զինվորի անունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մենակ կանգնած է եղել ադրբեջանցի զինծառայողների շարասյան դիմաց։ Այս մասին հայտնում է @Voskanapat տելեգրամյան ալիքը։

«Պարզվեց՝ Տարոն Հարությունյան Անդրեասյանն է։

Տարոնը մինչև վերջ պաշտպանեց մեր Հայրենիքը և զոհվեց իսկական հերոսի մահով։

Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Հավերժ փառք քեզ»,-հայտնում են սկզբնաղբյուրը:

Նշենք, որ օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում հայ զինվորը հրաժարվում է գերեվարվելուց ու ողջ մնալուց և միայնակ դուրս է գալիս ադրբեջանական ամբողջ շարասյան դիմաց։ 
 

--00—ԶՀ