Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24news

Ն

Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

26-ամյա ռուսաստանցին նախկինում ԱՄՆ բաց առաջնությունում երրորդ շրջանից այն կողմ չի անցել։

Խաչանովը մրցաշարի 1/4 եզրափակչում հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին։ Մրցաշարի կիսաեզրափակչում թենիսիստը կհանդիպի Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդի հետ։

Նախկինում Խաչանովի լավագույն արդյունքը Ռոլան Գարոսի (2019), Ուիմբլդոնի (2021) և ԱՄՆ-ի բաց առաջնության (2022) քառորդ եզրափակիչ դուրս գալն էր։