Կոնվերս Բանկը հանդես է եկել առցանց գնումների խրախուսման եզակի առաջարկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News      

կոն

Առցանց ու ապահով գնումների խրախուսման նպատակով Կոնվերս Բանկը հայտարարել է արշավ իր թվային, անվտանգության 3D Secure համակարգով ապահովված Visa Virtual քարտապանների համար:

Արշավին կարող են մասնակցել Բանկի հաճախորդները, որոնք  ունեն կամ Converse Mobile հավելվածով կպատվիրեն Visa Virtual քարտ և սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կկատարեն հանրագումարային 15.000 ՀՀ դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ:  Նշենք, որ Հավելվածով  պատվիրման դեպքում նշված քարտը տրամադրվում է անվճար:

Յուրաքանչյուր 15.000 ՀՀ դրամի գործարքի դիմաց մասնակցին կտրվի խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն. որքան մեծ լինի գործարքների գումարը, այնքան կմեծանա խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը:

Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով: Մասնակիցները խաղարկությամբ հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Samsung Galaxy S22, 3 հատ JBL ականջակալ, 3 հատ Galaxy Buds Pro R190 և 5 հատ Amazon նվեր քարտ: Իսկ ամենահաջողակը կմասնակցի հաջորդ գարնանը Ամստերդամում կայանալիք Don't Let Daddy Know փառատոնին (փաթեթը նախատեսված է երկու անձի համար):

Ակցիայի մանրամասները՝ https://bit.ly/3ekoLXv, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: