«Պետք է գործողությունների ազատություն ունենալ, նաև՝ բարոյական տեսանկյունից»․ Վարդանյան․ Forbes

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News     

ռռ

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ չի նախատեսում Արցախում հանրային պաշտոն ստանձնել:

Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է «գործողությունների լիակատար ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից»:

«Ի վերջո, Արցախը մի տարածք է, որը դեռևս չունի լիարժեք որոշակի կարգավիճակ»,-հավելել է  Վարդանյանը։

Սակայն ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գործարարն ընդգծել է, որ այդ քայլին գնացել է այն պատճառով, որ հետագայում կարող է իրավիճակ ստեղծվել, երբ ճիշտ լինի հանրային պաշտոն զբաղեցնելը։

«Հայաստանում օրենսդրությունն արգելում է քաղծառայողներին երկքաղաքացիություն ունենալ և ունեցվածք ունենալ արտերկրում։ Բացի այդ, պետական ​​պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրել երկրում և չունենալ այլ քաղաքացիություն»,- ընդգծել է Վարդանյանը։

       --00—ԱՊ